Ռուսաստանը հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար ներգաղթյալների պակաս ունի։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի խոսքերը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ խոսքը նաև շինարարության ոլորտում նախագծերի մասին է։
«Վերջին մեկ տարում Ռուսաստանում ներգաղթյալների թիվը զգալիորեն կրճատվել է։ Նրանց թիվն այժմ բավարար չէ անգամ հավակնոտ նախագծերի իրականացման համար»:
Անդրադառնալով միգրանտների նկատմամբ ռուսների վերաբերմունքի մասին հարցին՝ Պեսկովը նշել է․ «Ես, անկեղծ ասած, ծանոթ չեմ միգրանտների նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքի վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտությունների նյութերին, ուստի ոչ մի կերպ չեմ կարողանա դա մեկնաբանել։ Կարող եմ միայն արձանագրել, որ ներգաղթյալների թիվը վերջին մեկ տարվա ընթացքում մեզ մոտ պակասել է»։