Գերված զինծառայողների հարազատներն ապաշրջափակել են Շիրակի մարզի միջպետական և համայնքային նշանակության բոլոր ճանապարհները, ինչպես նաև երկաթգիծը:
Այս մասին հայտնում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը: Նշվում է, որ գերեվարվածների հարազատները շուրջ 10 ժամ փակ են պահել Գյումրի-Երևան և Գյումրի-Վանաձոր ճանապարհները:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզից ապրիլի 9-ի առավոտյան 7-ից ռազմագերիների հարազատները փակել էին դեպի տարածաշրջան տանող բոլոր ճանապարհները: Արգելափակվել են Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմ տանող հատվածը, ինչպես նաև Լուսակերտ, Լանջիկ, Ազատան և Աշոցք ճանապարհները: