Նա պահպանում է լավատեսությունը և խորհուրդ է տալիս բոլոր նրանց, ովքեր անցել են պատերազմի սարսափները, չհուսահատվել ու նայել ապագային։
Մեր տղաներին օգնում է հոլանդացի Հիյս Ֆան Հենթը։ Նա պրոթեզավորման բարձրակարգ մասնագետ է։ Հենթը Հայաստան է հրավիրվել Արցախյան պատերազմի ընթացքում վիրավորված և պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողներին օգնելու համար։ Պրոթեզավորումը թույլ կտա նրանց հնարավորինս արագ նորմալ կյանք վերադառնալ։