ՀՀ Ազգային ժողովն այսօր լիագումար նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն իր խոսքում նշեց, որ երկրորդ ընթերցման ժամանակ օրինագծում որևէ փոփոխություն չի կատարվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել էր նախագիծը։
Նախագծով առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը` նախատեսելով, որ գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում: