Ըստ չհաստատված տվյալների՝ Ադրբեջանը վերադարձնում է երեք հայ ռազմագերիների։ Այս մասին գրել է Ինտերֆաքս-Ադրբեջանը՝ վկայակոչելով Caliber կայքը։ Հաղորդվում է, որ հայկական կողմին կփոխանցվեն զինծառայողներ Ռոբերտ Վարդանյանը, Սամվել Շուխյանը և Սեյրան Թամրազյանը։ Նշվել է, որ առաջիկայում նրանք Երևան կժամանեն ռազմական ինքնաթիռով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ:
Հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեցինք փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի խոսնակ Նժդեհ Հովսեփյանի հետ։
«Պաշտոնական տեղեկատվություն դեռ չենք կարող տալ։ Որևիցե բան որ լինի, մենք կհանրայնացնենք»- Armenia Today-ի Նժդեհ Հովսեփյանը։
Հարցին, այսինքն, այս պահին ո՛չ հերքում, ո՛չ հաստատո՞ ւմ եք լուրը՝ նա պատասխանեց․ «Չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»։
Հիշեցնենք, որ պատերազմից հետո Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 69 գերի։ Դեռևս հստակ չէ, թե քանի գերի կա Ադրբեջանում։