Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ այցելել են Տրոեկուրովյան գերեզմանատանն ամփոփված լեգենդար հետախույզներ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի շիրիմներին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից գտնվում է կարճատև արձակուրդում, որը անցկացնում է Մոսկվայում`անձնական միջոցների հաշվին:
Մայիսի 10-ին կմեկնարկի նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ: