Մայոր Լենդրուշ Նորայր Խաչատրյանը երեք երեխաների հայր է, ամենամեծը 7 տարեկան է, իսկ ամենափոքրը՝ 10 ամսական։ Լենդրուշը ծնվել է 1989թ. սեպտեմբերի 16-ին՝ Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղում:
Սեպտեմբերի 28-ին, գտնվելով առաջնագծում, Լենդրուշ Խաչատրյանն ապահովել է իր զինակիցների անվտանգությունը, որի ժամանակ ստացել է ծանր գանգուղեղային վնասվածք։ Իր աշխատանքին ու զինվորներին նվիրված մայորն այսօր օգնության կարիք ունի։
Սեպտեմբերի 29-ից Լենդրուշն անգիտակից վիճակում է, գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Ներկայումս մայոր Լենդրուշը նյարդավերականգնողական բժշկական օգնության կարիք ունի։ Գերմանիայից՝ «Medical Park Berlin» բժշկական կենտրոնից նրա ընտանիքին պատասխանել են, որ կարող են տրամադրել 160 000 եվրո արժողությամբ եռամսյա բուժում, ինչը կազմում է մոտ 200 000 ԱՄՆ դոլար:
Լենդրուշ Խաչատրյանի բուժմանն աջակցություն ցուցաբերելու մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով։