Մայիսի 13-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մայիսի 11-ին ՝ժամը 22:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 64 հասցեում՝ Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի շենքի հարևանությամբ, անհայտ անձինք ծեծի են ենթարկել Տաթև գյուղի բնակիչներ 37-ամյա Գոռ Մինասյանին և 30-ամյա Զարզանդ Մինասյանին: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Լրատվամիջոցի տեղեկություններով Գ. Մինասյանը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ Զ. Մինասյանը՝ նրա եղբայրը: Նշվում է, որ Ոստիկանությունը ձեռնարկում է անհաժեշտ միջոցառումներ Գ. և Զ. Մինասյաններին ոստիկանության Գորիսի բաժին հրավիրելու, դեպքի հանգամանքները, ինչպես նաև մասնակից անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: