«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից սույն թվականի մայիսի 18-ին հերթական անգամ հայտնաբերվել է ոսկյա իրերով և գումարով պայուսակ, որն ըստ ընթացակարգի փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին:
Այս մասին հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից։
«Մեր ուղևորներին հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ և շնորհակալ ենք վերջիններիս՝ օդանավակայանի աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքը գնահատելու համար:
Ուղևորների անվտանգ և անխոչընդոտ ուղևորությունը մեր առաջնահերթությունն է»,- հայտնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։