Գործարար, բարերար, մեր հայրենակից Ռուբեն Վարդանյանն արժանացել է Forbes-ի «Տարվա բարերար» մրցանակին:
Forbes-ի մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մայիսի 20-ին Մեծ թատրոնի Բեթհովենի դահլիճում:
Ռուբեն Վարդանյանը մրցանակ է ստացել միջազգային սոցիալական նախագծերի զարգացման գործում ներդրած ավանդի համար: Նշվում է, որ արարողության ժամանակ նա հայերեն շնորհակալություն է հայտնել Forbes- ին: