Բլոգ Ալեքսանդր Լապշինը որոշել է հաշիվ բացել «Արցախբանկ»-ում` ՄԻԵԴ որոշմամբ Ադրբեջանից 30.000 եվրո փոխհատուցումը ստանալու համար:
«Ստրասբուրգի Եվրոպական դատարանի որոշմամբ ես բանկային հաշիվ բացեցի Ադրբեջանից 30 հազար եվրո փոխանցելու համար»,- գրել է բլոգերը ֆեյսբուքյան իր էջին՝ կցելով «Արցախբանկ»-ի վարկային քարտի լուսանկարը:
Ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր էր ճանաչել իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի սպանության փորձի մեջ:
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու և դաժան խոշտանգումների մեջ: Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30.000 եվրո փոխհատուցում վճարել»,- գրել էր Լապշինը :