«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է մայիսի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արված հարցման արդյունքները:
Հարցին՝ ՀՀ-ում ապրելն արդյո՞ք անվտանգ է, քաղաքացիների 20,1 տոկոսը նշել է, որ միանշանակ անվտանգ է: Ավելի շուտ անվտանգ է նշել է հարցվածների 20,6, իսկ ավելի շուտ անվտանգ չէ՝ 27,5-ը: Հարցվածներից 28,5 տոկոսը նշել է, որ ընդհանրապես անվտանգ չէ:
Անդրադառնալով մայիսի 12-ից առկա սահմանային իրավիճակին՝ քաղաքացիներին հարցրել են՝ ի՞նչ են կարծում, ՀՀ-ն որտեղի՞ց կարող է ռազմաքաղաքական աջակցություն ակնկալել: 38,3 տոկոսը նշել է ՌԴ-ից, մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: 31, 3 տոկոսը նշել է Ֆրանսիայից, 23,8 տոկոսն՝ ԱՄՆ-ից, 11,4 տոկոսը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից, 7,2 տոկոսը՝ ՀԱՊԿ-ից:
1-5 բալանոց սանդղակով հարցվածները գնահատել են մի շարք պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձանց գործունեությունը: Բացի ՄԻՊ-ից, բոլորը միջինից ցածր գնահատական են ստացել: Մասնավորապես, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստացել է 2,5, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը 2,4, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը 2,3 բալ: ՄԻՊ Արման Թաթոյանը գրեթե 4 բալ է ստացել:
Արման Նավասարդյանը նշեց նաև, որ ներկա իրավիճակում արտահերթ խորհրդարանական ընտրություններ միանշանակ անցկացնելուն կողմ է հարցվածների 47 տոկոսը: 30,8 տոկոսը նշել է, որ ներկայիս իշխանությունը միանշանակ կանցկանցի արդար ընտրություններ, միանշանակ ոչ՝ 33 տոկոսը: Հարցվածների 55, 7 տոկոսը միանշանակ մասնակցելու է ընտրություներին, միանշանակ չի մասնակցելու 13,9 տոկոսը:
Հարցին՝ ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք, եթե առաջիկա կիրակի օրն ընտրություններ անկացվեն, 24,8 տոկոսը նշել է, որ կքվեարկի «Իմ քայլի» օգտին, 14, 3 տոկոսը՝ «Հայաստան դաշինք»-ի: Հարցվածների 4,1 տոկոսը նշել է, որ կքվեարկի ԲՀԿ-ի, իսկ 3,1 տոկոսը «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին: «Հանրապետություն» կուսակցության օգտին քվեարկելու ցանկություն է հայտնել հարցվածների 2,5 տոկոսը, ԼՀԿ-ի օգտին՝ 2 տոկոսը: Հարցվածների շրջանում Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը 1,6, ՀԱԿ-ը 1,1, իսկ «Սասնա ծռեր»-ը 0,6 տոկոս վարկանիշ ունեն:
Արման Նավասարդյանն ընդգծեց, որ նախորդ հարցումների համեմատ՝ «Իմ քայլը» վարկանիշի որոշակի նվազում ունի:
«Մոտ 2 տոկոսի չափով նվազել է, ինչը սպասելի էր անցած շաբաթվա իրադարձությունների համատեքստում: Միևնույն ժամանակ, 14,3 տոկսով աճել է «Հայաստան» դաշինքի վարկանիշը: