Քիչ առաջ Էջմիածնի մշակույթի տանը հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի:
Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության հանրային կապերի վարչությունից:
Ըստ լուրերի՝ տղամարդը ոստիկանության սերժանտ է: Նա իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել:
Դեպքի վերաբերյալ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին՝ ասելով, որ հանգամանքները պարզվում են: