Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող կրակոցների մասին լուրը Բերդի համայնքապետարանից չեն հաստատում։
«Ինքս այս պահին գտնվում եմ Չինարիում։ Սահմանային կրակոցների մասին որևէ տեղեկություն չունեմ»,- Armenia Today-ին ասաց Բերդի համայնքապետարանի աշխատակիցը։
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Կարմիրաղբյուր գյուղի սահմանային հատվածում կրակոցներ են հնչում։