Սյունիքի մարզի Տեղ, Խոզնավար, Սրաշեն համայնքի բնակիչներին, ովքեր ի վիճակի են մարտական հերթապահություն իրականացնելու զենք է բաժանվել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։
Նա վստահեցրեց, որ իրավիճակը վերահսկելի է, բանակն իր գործը կատարում է։
«Անհանգստանալու առիթ չկա։ Մեր տղաները գիշերը մարտական հերթապահություն են անցկացնում, ամեն ինչ նորմալ է»,- հավելեց նա։
Տեղ համայնքի ղեկավարի խոսքով՝ մերոնք ադրբեջանցի զինվորականների սադրանքներին չեն տրվում։ Թեև ադրբեջանցիներիը խնդիրներ են ստեղծում հայ հովիվների համար, բայց, Ներսես Շալունցի պնդմամբ, բնակիչները կարողանում են օգտագործել իրենց արոտավայրերը։
«Ադրբեջանցին իր դիրքում կանգնած գոռում է, «շան պես հաչում» է, թե մեր տարածք չբերեք ձեր կենդանիներին արածացնելու։ Ինչպես ասում են՝ շունն ինչքան ուզում է հաչի, քարավանը գնում է։ Մեր հովիներն անասուններին տանում և արածացնում են մեր արոտավայրերում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանցի զինվորականները զենքով սպառնացել էին հայ հովիվներին, որոնք կենդանիներին արածացնելու էին տարել հայկական տարածքներում: