Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ խնդրելով գերեվարվածներին հայրենիք վերադարձնելու գործընթացին արագ լուծում տալ։ Նրանք այդ պահանջով նամակ են հանձնել ՌԴ դեսպանությանը։
«8 ամիս է՝ մեզ հստակ պատասխան չեն տալիս։ Կառավարությունը տանում, բերում է, ինչքա՞ն կարելի է խաբել: Չէ՞ որ մայր եմ, քոռ դանակով մեր վիզը կտրում են։ Երեխաների ոսկորները լցրել են մեշոկները, պահել են: Ամեն մի ոսկոր մի տան ծուխ է, հերոս է, երեխաների հայր է: Կառավարությունը թոզ է փչում մեր աչքերին»,- վրդովվեց անհետ կորած զինծառայողից մեկի մայրը:
Ծնողները դժգոհում են, որ իշխանությունները ոչինչ չեն անում գերիներին վերադարձնելու ուղղությամբ, չեն հրապարակում հաստատված ցուցակները։
Մանրամասները՝ տեսանյութում․