Այսօր ՝ հունիսի 4-ին, Հայաստանի դպրոցների 21 հազար շրջանավարտների համար կհնչի «Վերջին զանգը»: Կորոնավիրուսի համաճարակը հաշվի առնելով՝ բոլոր միջոցառումները կանցկացվեն դրսում։
«Վերջին զանգի» կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել շրջանավարտներին, ծնողներին և ուսուցիչներին լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և պահպանել հասարակական կարգը:
«Վերջին զանգն» ուրախացնում և հիշվում է, երբ ավարտվում է առանց պատահարների», – ասվում է Ոստիկանության հաղորդագրության մեջ, որում նաև նշվում է, որ այդ օրը ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ծառայություն կիրականացնեն ուժեղացված ռեժիմով:
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։
Ժամը 16.00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 35 տրանսպորտային միջոց, որոնցից 17-ի ղեկին եղել են անչափահասներ։
Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։