Վայրի փղերին, որոնք 15-ամսյա ճանապարհորդության են մեկնել, լուսանկարել են Չինաստանի Սիյան քաղաքում, փոխանցում է Guardian-ը ։
Փղերի ոդիսականը հուզել է չինական լրատվամիջոցներին։ Լրագրողների տեղեկությունների համաձայն՝ Յունան նահանգի հրշեջները զեկուցել են, որ ութ հոգուց բաղկացած թիմը փղերին օրական 24 ժամ հետեւել են ինչպես երկրի վրա, այնպես էլ օդից՝ դրոնների օգնությամբ:
Այս պահին փղերի խումբը հաղթահարել է 500 կմ:
Հունիսի 7-ին Չինաստանի իշխանությունները մոբիլիզացրել են արտակարգ օգնության ծառայության ավելի քան 410 աշխատակիցների, որոնք պետք է 374 տրանսպորտային միջոցների և 14 դրոնների օգնությամբ նրանց հեռու տանեն բնակավայրերից: Փրկարարներն ավելի քան երկու տոննա կենդանիների կեր են պահեստավորել եւ տարհանել մարդկանց:
«Ճանապարհների որոշ հատվածներում երթեւեկության ժամանակավոր վերահսկողություն կսահմանվի, որպեսզի հանգստություն պահպանվի եւ պայմաններ ստեղծվեն դեպի արեւմուտք եւ հարավ փղերի հետագա առաջխաղացման համար», — հայտնել են չինական աղբյուրները:
Վայրի բնության կառավարման մարմինները մինչ այժմ փորձում են պարզել պատճառները, թե ինչու է 2020թ. 16 փղերից բաղկացած խումբը որոշել հեռանալ իրենց բնական միջավայրից: Նոյեմբերին կենդանիները ժամանել են Յունան նահանգի Պուեր քաղաք։ Այնտեղ փիղը ծնել է ձագ, որից հետո փղերի խումբը որոշել է դադարեցնել ճանապարհորդությունը հինգ ամսով։ Արդեն 2021-ին, ապրիլի 16-ին, փղերի ոդիսականը շարունակվեց:
Չինական փղերի ճանապարհորդության մասին առաջին հաղորդագրությունները ԶԼՄ-ներում հայտնվել են 2020 թվականի մարտին: Փղերը լքել են բնական Հաբիթաթը՝ վնաս հասցնելով գյուղատնտեսական մշակաբույսերին։