Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարությունը պատրաստել է համաձայնագիր, որով արգելվում է Եվրասիական տնտեսական միության տարածքում չծխվող նիկոտինային ապրանքների արտադրությունը, ներմուծումն ու շրջանառությունը:
Համաձայնագրի նախագծում շեշտվում է, որ «նիկոտինի չծխվող արտադրանքները հատուկ մշակված են կախվածություն ստեղծելու և պահպանելու համար», իսկ դրա «բաղադրիչները և արտազատվող նյութերը դեղաբանական ակտիվ, թունավոր, մուտագեն և քաղցկեղածին են»:
Առողջապահության նախարարությունը հաստատեց փաստաթղթի իսկությունը: Համաձայնագրի նախագիծը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կուղարկվի քննարկման Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան: Եթե այն անհապաղ հաստատվի բոլոր կողմերի կողմից, ապա այն կկարողանա ուժի մեջ մտնել 2022 թվականի սկզբին, ճշտել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Սնյուսը ծամվող ծխախոտի տեսակ է` անծուխ ապրանք, նիկոտինի դոզան ստանալու համար 2015-ից արգելվում է դրա վաճառքը Ռուսաստանում: