Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից, hayt.emis.am կայքում կմեկնարկի ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների ընդունելության հայտագրման գործընթացի երկրորդ փուլը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից։
Մինչ հայտագրման բուն գործընթացը ծնողները հնարավորություն են ունեցել իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը ստուգել համապատասխան համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։
Ակնկալվում է, որ առցանց հայտագրման միջոցով այս տարի մոտ 25 000 երեխա կհաճախի առաջին դասարան:
Մինչ այս պահն արդեն հայտագրվել է 9400 առաջին դասարանցի, որ տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր,եղբայր ունի, կամ ծնողներից մեկն այդ դպրոցի աշխատակից է:
Հիշեցնենք, որ անցյալ տարվանից պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով: