Սեմյոնովկայում կհիմնանորոգվի նախկին մշակույթի տան շենքի տանիքը։ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի նախկին մշակույթի տան շենքի տանիքը։ Այս մասին Facebook-ի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նա տեղեկացրել է, որ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է 14 միլիոն 274 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 6 միլիոն 423 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 4 միլիոն 996 հազար դրամը՝ Սեմյոնովկայի համայնքապետարանը, 20 տոկոսը կամ 2 միլիոն 854 հազար դրամը՝ այլ ներդրող։
Հիմնանորոգվող տանիքի մակերեսը կազմում է 1200 քառակուսի մետր։ Այս շենքում են գործում Սեմյոնովկայի համայնքապետարանը, բուժկետը, գրադարանը, դահլիճը։
Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարավի առաջիկա օրերի ընթացքում։
Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 18-ի նիստում։