Nordwind ավիաընկերությունը հունիսի 15-ից Վլադիկավկազով Սիմֆերոպոլի և Երևանի միջև չվերթներ կիրականացնի: Այս մասին հայտնում է TACC-ը:
Թռիչքները կիրականացվեն երեքշաբթի օրերին՝ մինչև հոկտեմբերի 26-ը Embrarer E190 ինքնաթիռներով։ Թռիչքի ընդհանուր ժամանակը կկազմի մոտ հինգ ժամ: