Տղաներից մեկի մոտ նռնակ է եղել, օղակը քաշել է, ասել է կպայթեցնեմ ինձ էլ ձեզ հետ. մանրամասներ սահմանային միջադեպից

«Տրակտորներով երիտասարդ տղաներ են եղել, նրանց հետ եղել է նաև հողի սեփականատերը: Նիվաներով գնացել էն այնտեղ, խոտը հնձելու ժամանակ մոտ 500մ խորացել են, հատել են սահմանը: Նրանք 90-ականների ծնունդ են: Իրենց ծնված ժամանակից մինչև հիմա այդ հողն իրենք են մշակել: Սահմանը հատել են, հակառակորդի ստորաբաժանումները մոտ 10 հոգով մոտեցել են, ուզեցել են տանել նրանց ավելի խորքը, չի հաջողվել, տղաներից մեկի մոտ նռնակ է եղել, օղակը քաշել է, ասել է կպայթեցնեմ ինձ էլ ձեզ հետ: Այնքան է այդպես պահել մինչև մենք հասել ենք: Ռուսական խաղաղապահ զորքերի, մեր սահմանապահ զորքերի հրամանատարի հետ անմիջապես կապնվեցինք, 1-ին բանակային կորպուսի հրամանատարի հետ, տեղյակ եմ պահել նաև մեր մարզպետին: Խառնվել ենք իրար ռուսները մի կողմից, մենք մյուս կողմից, բանակցությունների արդյունքում տեխնիկան ամբողջությամբ հանել ենք, հետ ենք բերել: Գյուղում ամբողջ երիտասարդությունը լցվել է այնտեղ, հազիվ եմ պահել այդ տղաներին, թե չէ կատոկելու էին բոլորին: Ասել եմ՝ այստեղ կարող է՝ հաջողություն ունենանք, բայց ուրիշ տեղից մի բան լինելու է հաստատ: Ռուսների հետ օպերատիվ աշխատանքի արդյունքում մեր տեխնիկան հետ ենք բերել այն պայմանով, որ այլևս չենք մտնի այնտեղ: Հիմա նորմալ է ամեն ինչ, հանգիստ է վիճակը»,- պատմեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 12-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում։ Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում համայնքի երկու տրակտորիստները տեղանքում լավ չկողմնորոշվելու արդյունքում անցել են թշնամու հսկողության տակ գտնվող տարածք։ Թշնամին փորձել է գերեվարել նրանց, սակայն տեղի հայ  դիրքապահների և ռուս խաղաղապահների միջնորդությամբ տղաները չեն գերեվարվել։

Առնչվող Նորություններ

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ Բաքվից պահանջելով ազատ արձակել իրեն և բոլոր հայ գերիներին

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ Բաքվից պահանջելով ազատ արձակել իրեն և բոլոր հայ գերիներին

Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտնել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով...

Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. Առողջապահության նախարարությունը պարզաբանում է

Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. Առողջապահության նախարարությունը պարզաբանում է

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կեղծ համարելով այն լուրերը, ըստ որոնց «հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են»: Ըստ հաղորդագրության՝ կառավարության՝ 2023թ․...

ԳՇ նախկին պետը Երևանի և Բաքվի պայմանավորվածություններն անվանել է եռակողմ հայտարարության արդյունք․ ԶԼՄ
Առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց․ Փաշինյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում ապրիլի 20-ին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում շարունակել սահմանազատումն ու սահմանագծումը
Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 8-ին
ԵՄ-ն տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում բացառել է ՀՀ-ով հնարավոր արտատարածքային միջանցքը

ԳՇ նախկին պետը Երևանի և Բաքվի պայմանավորվածություններն անվանել է եռակողմ հայտարարության արդյունք․ ԶԼՄ

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանազատման մասին պայմանավորվածություններն անվանել է...

Կարդալ