Երեկ՝ հունիսի 13-ի երեկոյան համացանցում արագորեն տարածվեց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցը։ Այն ենթադրաբար կայացել է պատերազմից հետո։ Գասպարյանը հավանաբար պատրաստվում է դիմում գրել, իսկ Պապիկյանը համոզում է չանել դա, սպասել մինչև առավոտ, որ վիճակը կայունանա։
Ձայնագրության մասին մեկնաբանություն ստանալու նպատակով Armenia Today-ը կապ հաստատեց ՏԿԵՆ խոսնակ Արմինե Մուրադյանի հետ։ Վերջինս ասաց, որ մեկնաբանելու ոչինչ չունի։ Հարցին, թե կլինի՞ պաշտոնական բացատրություն, պատասխանեց, որ եթե լինի՝ կտեղեկացնեն։
Իսկ Էջմիածնի քաղաքապետը չպատասխանեց մեր զանգերին։ Թերևս՝ խուսափելով սպասվող հարցերից։