Հարավկովկասյան երկաթուղու և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները ծանոթացել են Ջաջուռ-Մայիսյան հատվածում երկաթուղու հիմնանորոգման գործընթացին: Այս մասին հուլիսի 1-ին հայտնել Է ընկերության մամուլի ծառայությունը։
Նրանք, մասնավորապես, եղել են Ջաջուռ-Կալթախչի հատվածում, որտեղ հիմնովին վերականգնվել է 2 կմ ճանապարհ: Ճանապարհի կապիտալ վերանորոգումն սկսվել է ապրիլի կեսերին։
«Մասիս» ճանապարհային մեքենաշինական կայանի բրիգադն արդեն դաշտային աշխատանքներ է սկսել Լոռու մարզի Սանահին-Թումանյան հատվածում: Նախատեսվում է նաեւ Ջաջուռ-Ղալթախչի, Պռոշյան-Եղվարդ եւ Սեւան-Ծովագյուղ հատվածներում վերանորոգման աշխատանքներ իրականացնել: