ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի հունիսի 14-25-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 36 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 40.239.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Նախկինում արձանագրված 14 դեպքով նշանակվել է 1.210.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 32 դեպք, որից 29-ով հաշվարկվել է 39.249.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 780.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 990.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով՝ նշանակվել 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտում նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 857.600 ՀՀ դրամ: