Լեւոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի անվան Շախմատի գրոսմայստերական ուսումնական կենտրոնը վերսկսում է իր աշխատանքը: Այս մասին նշված է Կենտրոնի ֆեյսբուքյան էջում:
Աղբյուրը նշում է, որ կենտրոնում կկարողանան սովորել ոչ միայն Հայաստանի առաջատար շախմատիստները, այլև երիտասարդ շախմատիստներ, ովքեր ցանկանում են շախմատային գիտելիքներ ձեռք բերել մարզիչների հզոր թիմից, այդ թվում` Հայաստանի վաստակավոր մարզիչ Աշխեն Սանոյանը, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ Աշոտ Նադալյանը, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ Արման Փաշիկյանը:
Ընդունելությունն իրականացվում է մրցույթի համաձայն, որի մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել և ուղարկել առցանց համապատասխան ձևաչափով հայտ: Մարզիչները կքննարկեն բոլոր հայտերը, առավել հեռանկարային շախմատիստները կհրավիրվեն հարցազրույցի՝ մասնակցելու մարզմանը, որից հետո կընտրվեն կենտրոնի սաները: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի հուլիսի 10-ը: