Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․
«Երևանի քաղաքապետարանը սկսել է տարհանել ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։
Հիշեցնենք, որ շրջիկ առևտրի համար Երևան քաղաքի ավագանին հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է գրանցվել arevtur.yerevan.am կայքում։ Կայքում հասանելի է շրջիկ առևտրի մասին ամբողջ տեղեկատվությունը»: