Հուլիսի 9-14-ն Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մայրաքաղաքում այսօր, հուլիսի 10-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ: Հուլիսի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզեր. այսօր ցերեկը շրջանների զգալի մասում, հուլիսի 10-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, հուլիսի 11-14-ը հիմնականում կեսօրից հետո և գիշերը՝ առանձին շրջաններում, սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 11-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ: