Ուխտավորներն ու Լեռնային Ղարաբաղի բնակիչները ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի ուղեկցությամբ այցելել են Ամարասի և Գանձասարի հայկական վանքեր: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ կայքը:
«Այսօր մենք ուղեկցեցինք և ապահովեցինք Ամարասի վանք ժամանած ուխտավորների անվտանգությունը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 50 մարդ է ուղեկցվել»,- ասաց խաղաղապահ զորախմբի սպա Մարկ Եգորչիկը:
30 հոգու համար վարչակազմից տրամադրվել են ավտոբուսներ, իսկ մնացածը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկնել են անձնական տրանսպորտով: Բացի դրանից՝ Ստեփանակերտ քաղաքի հավաքման կետից ավելի քան 40 հավատացյալների ուղեկցել են դեպի Գանձասարի վանք։