ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրապարակել են 2000-2020թթ․ խմելու ջրի, սանիտարահիգիենիկ իրավիճակի առաջընթացի մասին իրենց համատեղ զեկույցը։
Համաձայն ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի՝ աշխարհում միլիարդավոր մարդիկ 2030-ից հնարավորություն չեն ունենա օգտվելու մաքուր ջրից և սանիտարահիգիենիկ պայմաններից, եթե առաջընթացի մակարդակը չքառապատկվի։ Ըստ զեկույցի՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի սկզբից աշխարհում 10-ից 3-ը չի կարողացել իր տանը լվանալ ձեռքերը օճառով և ջրով։
Զեկույցում անդրադարձ կա նաև Հայաստանին։
- Հայաստանի 1403 դպրոցներից 128-ը չունի կոյուղացման հնարավորություն: Այս դպրոցներում սովորում է մոտ 11, 900 երեխա և աշխատում են 1500-ից ավելի ուսուցիչներ:
- 70-ում բացակայում է ջրամատակարարումը, այսինքն՝ մոտ 4400 երեխա և ավելի քան 640 ուսուցիչ չունեն ջրի հասանելիություն դպրոցի մեջ կամ տարածքում: