Ֆրանսիան մոբիլիզացված է Հայաստանի կողքին վերջինիս ժառանգության պահպանման և վերականգնման համար: Այս մասին ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հայտարարության մեջ։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այս շաբաթ կազմակերպում է Ժառանգության ազգային ինստիտուտի (ԺԱԻ) հայաստանյան խոշոր հաստատությունների մասնագետների համար առաջին դասընթացը ՝ ԺԱԻ-ի տնօրեն Շարլ Պերսոնազի ներկայությամբ: Այս դասընթացը հյուրընկալվում է հայկական հիշատակի պահպանման խորհրդանշական վայր Մատենադարանում:
Այս դասընթացը Ֆրանսիայի և Հայաստանի միջև ժառանգության ոլորտում երկարաժամկետ համագործակցության առաջին փուլն է, որը նպատակ ունի տարածաշրջանային տրամաբանության մաս դառնալ և որը, մասնավորապես, կներառի հայ մասնագետների համար հնգամյա վերապատրաստման ցիկլ, ուսումնական նախագծեր, որոնցում կներգրավվեն ֆրանսիացի և հայ մասնագետներ ու ուսանողներ, ժառանգության պահպանման ոլորտի ուսանողների փոխանակում, համատեղ թիմի կողմից ֆրանսիական փորձագիտությամբ հայկական ժառանգության խորհրդանշական օբյեկտի վերականգնում: Հայկական ժառանգությունը մարդկության համընդհանուր ժառանգության մի մասն է:
Այս առնչությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը նշել է, որ հայկական ժառանգությունը մարդկության համաշխարհային ժառանգության մի մասն է, և այդ գործողություններով Ֆրանսիան աջակցում է Հայաստանին՝ նրա պաշտպանությունն ու ճանաչումը ապահովելու համար: