ԱՄՆ-ը ժամանակավոր արգելք է դրել Հայաստանից շներ ներմուծելու վրա: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի կայքում:
Աղբյուրի համաձայն՝ արգելքը դրվում է կատաղության տարածման վտանգի պատճառով: Դա վերաբերում է շների ներմուծմանը աշխարհի ավելի քան 100 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից:
Ինչպես հետևում է փաստաթղթից՝ ամերիկացի փորձագետները կարծում են, որ այս երկրներում աճում է շների՝ կատաղությամբ վարակման ռիսկը: Այս պետությունների ցուցակում ընդգրկված էին նաև Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան: Բացի այդ, ցուցակում ընդգրկված են Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի տասնյակ երկրներ: Արգելքը տարածվում է նաև այն շների վրա, որոնք նահանգներում են եղել վերջին վեց ամիսների ընթացքում:
Իշխանությունները կարող են ամերիկացիներին տրամադրել հատուկ թույլտվություն ցուցակում ընդգրկված երկրներից ԱՄՆ շներ ներմուծելու համար: Ակնկալվում է, որ դա արվելու է բացառիկ հանգամանքներում: