Մայրաքաղաքում այսօր, հուլիսի 15-ին և 16-ին սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ: Հուլիսի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզեր. շրջանների զգալի մասում այսօր և հուլիսի 15-ին, 16-18-ը հիմնականում կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։ Հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-ի և 15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 16-19-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում են անձրև և ամպրոպ: