ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստ է 5 մլն ԱՄՆ դոլա հատկացնել Հայաստանի երիտասարդներին հասարակության մեջ ժողովրդավարական սկզբունքների և այդ պրակտիկայի առաջխաղացման համար: Այս մասին ասված է դրամաշնորհի նկարագրության մեջ, որին ծանոթացել է RT-ն։
Ինչպես ասվում է փաստաթղթում, վերջին մի քանի տարիների ընթացքում հայ երիտասարդությունը բավականին ակտիվ մասնակցություն է ունեցել նաև երկրի քաղաքական կյանքում:
Նշվում է, որ նման մասնակցությունը հատկապես ցայտուն դրսևորվել է 2018 թվականին հանրապետությունում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ընթացքում, երբ երկրի վարչապետ դարձավ ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն ներկայումս, ինչպես նշվում է նկարագրության մեջ, Հայաստանի բնակիչների ներգրավվածությունը քաղաքականության հետ կապված հարցերում հիմնականում ներկայացված է քվեարկությանը մասնակցելու, իշխանությանը հրապարակավ քննադատելու կամ չենթարկվելու հնարավորությամբ։
Խոսելով նախաձեռնության մասին՝ USAID-ում նշում են, որ այն նպատակ ունի Հայաստանի երիտասարդներին ներգրավել կոլեկտիվ գործողությունների մեջ, որպեսզի ազդեն պետական քաղաքականության վրա և պատասխանատվության ենթարկեն կառավարությանը:
Ամերիկյան գործակալությունում կարծում են, որ այս գործունեությունը երիտասարդներին և աղջիկներին թույլ կտա ակտիվորեն մասնակցել քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների աջակցությանը: