Facebook կորպորացիայի հիմնադիրը՝ Մարկ Ցուկերբերգը, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը և Instagram-ը, հայտնել է, որ այս հարթակներում բովանդակության հեղինակները կսկսեն վճարումներ ստանալ այս տարի:
«Մենք ուզում ենք ավելի լավ հարթակներ ստեղծել, որպեսզի միլիոնավոր ստեղծագործողներ ապրուստի միջոցներ վաստակեն։ Ուստի մենք ստեղծում ենք նոր ծրագրեր` ավելի քան 1 միլիարդ դոլար հատկացնելու հեղինակներին՝ որպես պարգև այն մեծ բովանդակության համար, որը նրանք ստեղծում են Facebook- ում և Instagram- ում»,- գրել է Ցուկերբերգը սոցցանցերի իր էջում:
Instagram-ում գումար վաստակելու մանրամասները կհայտնվեն ամռանը, իսկ Facebook-ինը՝ աշնանը։ Այսպիսով, ընկերությունը ցանկանում է ներգրավել նոր օգտատերերի իրենց սոցիալական ցանցեր և մրցել TikTok- ի նման հարթակների հետ: