Հյուսիս-կովկասյան դաշնային համալսարանն ընդլայնում է կապերը Հայաստանի հետ, մասնավորապես, հանրապետության բուհերի հետ կգործարկվեն համատեղ մագիստրոսական ծրագրեր, ինչպես նաև դասախոսների փոխանակում և ամառային ու ձմեռային ուսանողական դպրոցների կազմակերպում։ Այս մասին լրագրողներին հայտնել են բուհի մամուլի ծառայությունում՝ ամփոփելով Դմիտրի Բեսպալովի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները։
«Գործընկերների պլաններում են համատեղ մագիստրոսական ծրագրերի մեկնարկը, գիտական և կրթական նոր նախագծերը, ինչպես նաև հումանիտար կապերի զարգացումը և ռուսաց լեզվի առաջխաղացումը Հայաստանում», – ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ մամլո ծառայության տվյալների` Հյուսիս-կովկասյան դաշնային համալսարանը ռուս-հայկական համալսարանի հետ սկսել է աշխատել ժողովրդաիշխանության, պետական և մունիցիպալ կառավարման, միջազգային և ազգային անվտանգության իրավական կարգավորման նոր մագիստրոսական ծրագրի վրա: