Բաքվի վերաքննիչ դատարանի վարչական շենքում այսօր շարունակվել է հայ 13 գերիների գործով դատավարությունը։
Հայ 13 ռազմագերիների՝ Եղիշե Աստանյանի, Կարեն Արամյանի, Տիգրան Ավագյանի, Գրիգոր Գևորգյանի, Հովսեփ Մանուկյանի, Գևորգ Մարտիրոսյանի, Ռոբերտ Գևորգյանի, Վաղարշակ Ավետիսյանի, Վոլոդյա Հակոբյանի, Անդրանիկ Սուքիասյանի, Անդրանիկ Մանուկյանի, Գրիգոր Սաղաթելյանի, Էդուարդ Կիրակոսյանի նկատմամբ շինծու մեղադրանքներ են առաջադրվել։
Բաքուն հայ ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր է հարուցել ահաբեկչության, դիվերսիայի ու այլ հանցագործությունների մեղադրանքով։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ 13 հայ ռազմագերիները, որոնք ապօրինի կերպով պահվում են Բաքվում, դատապարտվել են 6 տարվա ազատազրկման: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ 6 տարին լրանալուց հետո նրանց արտահանձնելու են Հայաստանին։