Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Մայրաքաղաքում այսօր կեսօրից հետո հնարավոր է, իսկ հուլիսի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ:
Հուլիսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերի առանձին շրջաններում այսօր, հուլիսի 24-ին, 27-ին, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Հուլիսի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 24-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: