ԱՊՀ անդամ երկրներից ավելի քան 700 հազար ներգաղթյալ Ռուսաստանում անօրինական են գտնվում։ Այս մասին TACC-ին հաղորդել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնից։
Ներքին գործերի նախարարությունում հաղորդել են, որ այս տարի Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիները սկսել են ավելի հաճախ խախտել հասարակական կարգը, զանգվածային կռիվներ կազմակերպել՝ ուժ կիրառելով պետական պաշտոնյաների դեմ։
ՌԴ ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը օտարերկրյա պետությունների դեսպանների հետ հանդիպմանը նշել է, որ 2021 թվականին ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է 5 տոկոսով: Նրա խոսքով՝ այդ անձանց շրջանում ապօրինի գործունեության աճ էլ է նկատվում, որը դրսևորվում է հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, զանգվածային ծեծկռտուքներով։
Նշվում է, որ Ռուսաստանի ՆԳՆ նախարարի առաջին տեղակալի հետ հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները: