«Օրերս ոստիկանության զորքերի զորախումբը մեկնեց մարտական հերթապահության: Տավուշի մարտական դիրքեր մեկնելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը»,- այս մասին հաղորդագրություն է տարածել Ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Դիմելով դիրքապահ ոստիկաններին` զորքերի հրամանատարը ՝ մաղթեց բարի ու անփորձանք ծառայություն։
Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրեց Տերունական աղոթքը‚ ինչից հետո ոստիկանության զորքերի զինծառայողները երդվեցին անձնվիրաբար պահել մեր սահմանների մարտական դիրքերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք‚ որ ոստիկանության զորքերի ծառայողները 2018 թվականից Տավուշի սահմանային դիրքերում իրականացնում էին մարտական հերթապահություն։ 2020 թվականից` համավարակով‚ այնուհետև պատերազմով պայմանավորված, ոստիկանները Տավուշի սահմանային հատվածներում դադարեցրել էին հերթապահությունը։