Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ «ՏաԹևեր» ճոպանուղում էլեկտրաէներգիայի խափանման պատճառով մոտ 70-ից ավելի քաղաքացիներ մնացել են ճոպանուղու խցիկների մեջ։
Աղբյուրը հայտնում է, որ այս պահին նշված վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարները, որպեսզի օդում մնացած քաղաքացիներին տարհանեն։