Հետազոտողների միջազգային խումբը պարզել է, որ ֆենոֆիբրատ դեղամիջոցը կարող է ոչնչացնել SARS-CoV-2 կորոնավիրուսը մարդու բջիջներում:
Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ասված է Frontiers in Pharmacology ամսագրում հրապարակված հոդվածում:
Ֆենոֆիբրատը դեղամիջոց է, որն օգտագործվում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի ենթարկվող հիվանդների մոտ խոլեստերինի մակարդակի իջեցման համար: Բջջային կուլտուրաների լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ ֆենոֆիբրատն ունակ է վիրուսային բեռը նվազեցնել 70%-ով: Այնուամենայնիվ, այն նույն արդյունավետությունը ցույց է տվել SARS-CoV-2 շտամների մեծ մասի դեմ:
Գիտնականները նշել են, որ ֆենոֆիբրատը շատ մատչելի է և հասանելի ամբողջ աշխարհում, ուստի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, ինչպես նաև այն հիվանդների համար, որոնց խորհուրդ չի տրվում պատվաստումներ կատարել, դա կարող է շատ օգտակար լինել: