Մեկնարկել են տեխնոլոգիական ոլորտի մասնագետների վերապատրաստման դասընթացները Արցախյան պատերազմի մասնակիցներից:
Ըստ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ մասնագետների վերապատրաստումն իրականացվում է 2021 թվականի ուսումնական ծրագրի շրջանակներում`16 ոլորտներում: Դրանց մասնակցելու համար դիմել է 2291 մարդ:
Բոլոր նրանց համար, ովքեր կանցնեն ընդունելության փուլը, դասընթացներն անվճար կլինեն, նրանց ֆինանսավորումը կստանձնի մրցույթը հաղթած կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է առցանց դասընթացներ անցկացնել 4500 սկսնակ և միջին մակարդակի մասնագետների համար՝ Հայաստանի և Արցախի ողջ տարածքում: Երևանում ամբողջ ծախսերի 30-70 տոկոսը, Հայաստանի մարզերում և Արցախում՝ 40-80 տոկոսը կրելու է պետությունը: