Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մայրաքաղաքում այսօր ցերեկը, օգոստոսի 18-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 20-22-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր երեկոյան ժամերին, օգոստոսի 20-ին և 21-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 18-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 18-19-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: