«Մանյունյա» բազմասերիանոց արկածային կատակերգությունը, որը նկարահանվել է Նարինե Աբգարյանի՝ բեսթսելլեր դարձած համանուն վեպի հիման վրա, կցուցադրվի սեպտեմբերին Սոչիի «Կինոտավր» կինոփառատոնում, Ինչպես նաև Okko օնլայն կինոթատրոնում։ Այս մասին TACC-ին հայտնել են կինոթատրոնում։
Նշվում է, որ «Մանյունյա» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա «Կինոտավր» 32-րդ ռուսական բաց կինոփառատոնի արտամրցութային սերիալային ստուգատեսի շրջանակներում, որը կկայանա սեպտեմբերի 18-25-ը Սոչիում։
Սերիալը պատմում է 1980-ական թվականներին Հայաստանում ապրող տարբեր ազգությունների երկու ընտանիքների բարեկամության մասին։ Ստեղծողների խոսքով՝ «Մանյունյան» կատակերգական գեղարվեստական սերիալ է երեխաների, պատանիների և մեծահասակների համար, որոնք դեպի անցյալ դուռը միտումնավոր կիսաբաց են թողնում՝ այնտեղ վերադառնալու հնարավորություն ունենալու համար։
Նշվում է, որ համանուն գրքի ընդհանուր տպաքանակը, որով նկարահանվել է ֆիլմը, ավելի քան մեկ միլիոն է եղել։ Գրքի աուդիո տարբերակը ճանաչվել է երեխաների համար ամենահանրաճանաչ ստեղծագործությունը։ Այս պատմության համար Աբգարյանը դարձել է «Տարվա ձեռագիր» գրական մրցանակի դափնեկիր և առաջադրվել «Մեծ գիրք» մրցանակի: Գրքի հիման վրա ներկայացումները հաջողություններ են ունենում ռուսական թատրոններում։ Սերիան հասանելի կլինի Okko օնլայն կինոթատրոնի գրանցված օգտատերերի համար 2021 թվականի վերջին։ Հասանելիությունը հնարավոր կլինի օնլայն կինոթատրոնին բաժանորդագրվելու դեպքում։