Սպորտի միջազգային վարպետ, փաուերլիֆթինգի աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Հակոբյանը օգոստոսի 25-ին հերթական ռեկորդ սահմանեց. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Սևան կայարանում նա մեկ ձեռքով տեղից շարժեց և քարշ տվեց չորս բեռնատար հարթակ` 84 տոննա ընդհանուր քաշով: Այս մասին հայտնել է ՀԿԵ-ն։
Ռեկորդի սահմանմանը հետևում էր հատուկ հանձնաժողովը, որը և գրանցեց արդյունքը:
2019 թվականին նույն վայրում Վարազդատ Հակոբյանը մեկ մատով շարժեց և քարշ տվեց 23 տոննա կշռող ծածկված բեռնատար վագոն: