Սույն թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում 3 930 քաղաքացու արդեն իսկ տրամադրվել է ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդի դիմաց փոխհատուցում՝ շուրջ 798 մլն դրամի չափով։ Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման նպատակով՝ ՀՀ պետական բյուջեով 2021 թվականի համար նախատեսված է 1,2 մլրդ դրամ, որը տրամադրվելու է մինչև 1938թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված շուրջ 6 500 քաղաքացու։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` 2021 թվականին ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք են ձեռք բերել նաև մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։ Ավանդի փոխհատուցման իրավունք ունի նաև մահացած ավանդատուի ամուսինը կամ կինը, եթե ավանդը ներդրվել է համատեղ ամուսնական կյանքի ընթացքում»,- հայտնում են նախարարությունից։