88 տարեկանում մահացել է դերասան Ժան Պոլ Բելմոնդոն։ Այս մասին հայտնել է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով նրա փաստաբանին։
Մահվան պատճառները դեռ հայտնի չեն։
Բելմոնդոն ծնվել է 1933 թվականի ապրիլի 9-ին Նեյ-սյուր-սենում (Սենայի դեպարտամենտ, Ֆրանսիա)։ Դպրոցում նա ընտրություն է կատարել սպորտի և դերասանության միջև: 20 տարեկանում նա ընդունվել է դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիա։ Ավարտելուց հետո նա սկսել է պրոֆեսիոնալ կարիերա։
Արտիստին փառք են բերել դերերը «Պրոֆեսիոնալ», «Վերջին շնչառություն» և շատ այլ ֆիլմերում։
Ֆիլմերում նկարահանումներից բացի, նա նաև իրեն դրսևորել է թատրոնում։
2001 թվականին կաթվածից հետո Բելմոնդոն դադարեցրել է դերասանական գործունեությունը, սակայն 2008 թվականին վերադարձել է նկարահանման հրապարակ և խաղացել Ֆրանսիս Յութերի «Մարդը և նրա շունը» ֆիլմում: 2015 թվականին նա հայտարարել է կինոյում կարիերան ավարտելու մասին։