Համացանցում տարածվող լուսանկարի համաձայն՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել:
Armenia Today-ի աղբյուրը Գորիսում հաստատեց, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել:
Հարցի առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Սյունիքի մարզպետարանից և ԱԱԾ-ից, սակայն, ապարդյուն, մեր զանգերն անպատասխան մնացին։
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ ադրբեջանական զինված ուժերը փակել էին Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Կարմրաքար–Շուռնուխ, ապա Գորիսից դեպի Որոտան տանող հատվածները․ ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշներ էր տեղադրել։
Մի քանի օր տևած եռակողմ ձևաչափով բանակցությունների հետո ճանապարհահատվածը բացվել է։